News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Թուրքիան խափանում է տարածաշրջանի երկրների ջանքերը եւ շարունակում զորակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբին: Այդ մասին ասվում է Եվրոպայի Հայերի Համագումարի տարածած հայտարարության մեջ:

«Եվրոպայի Հայերի Համագումարը կրկին դատապարտում է Իրաքում եւ Սիրիայում անմեղ քաղաքացիների, այդ շարքում քրիստոնյա եւ այլ դավանանքների ու ժողովուրդների դեմ «Իսլամական պետություն» կոչվող հրոսակախմբի կողմից կատարվող լայնամասշտաբ բռնությունները, մասսայական սպանությունները, առեւանգումները, բռնի կրոնափոխությունն ու տներից ու բնօրրանից մարդկանց տեղահանումը: Այս բոլորը իրականացվում է հայոց ցեղասպանության հարյուրամյակի շեմին, նույն՝ Օսմանական մեթոդաբանությամբ եւ սցենարով:

ԵՀՀ-ը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ երբ տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները, այդ շարքում՝ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, Իրաքը, Հորդանանը, Քուվեյթը, Լիբանանը, Օմանը, Կատարը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները մեծ համաձայնություն գոյացնելով, ստորագրել են համատեղ գործակցության պայմանագիր՝ միացյալ ջանքերով չեզոքացնելու «Իսլամական պետություն» կոչվող հրոսակախմբի ոճրային գործողությունները, Թուրքիան կրկին խափանում է այդ ջանքերը, խուսափում համագործակցել տարածաշրջանի երկրների հետ, չի ստորագրում պայմանագիրը, պատրվակելով իր 49 քաղաքացիների ձերբակալությունը «իսլամական պետության» կողմից:

Խափանման այս գործողությունը Թուրքիան կատարում է այն ժամանակ, երբ թուրքական թերթերի վկայությամբ, հազարից ավելի թուրք քաղաքացիներ կռվում են այդ ահաբեկչական կազմակերպության շարքերում, որը հովանավորվում է Թուրքիայի վարչախմբի կողմից՝ նրան տրամադրելով ազատ ելք ու մուտք կատարելու արտոնություն, զինտեխնիկական (լոգիստիկ) օժանդակություններ եւ Թուրքիայում վիրավորների բուժման հնարավորություն: Ահաբեկչական այդ խմբավորմանը Թուրքիայի օժանդակության սկանդալային մեծագույն ապացույցը, այդ կազմակերպության մոտ հայտնաբերված թուրքական MKE ընկերության արտադրած տարատեսակ զինամթերքի հայտնաբերումն է, որ բազմաթիվ անգամներ օգտագործվել են Սիրիայում եւ Իրաքում, եւ որի վերջին հաստատված դեպքը՝ դեպի Արբիլ արձակված ռումբերն էին:

Միամտություն կլինի ենթադրել, որ առանց նման լայնածավալ պետական հովանավորություն ունենալու, ահաբեկչական այդ խմբակը, կհաջողեր գրավել այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են, Մուսուլը, Թիկրիթը, Սանջառը եւ այլ շրջաններ:

Եվրոպայի Հայերի Համագումարը, կրկին անգամ ողջունում է ՄԱԿ-ի քվեարկած 16 օգոստոսի «Իսլամական պետություն» կոչվող հրոսակախմբին սատարողների դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշումը, դարձյալ ՄԱԿ-ից եւ եվրոպական կառույցներից պահանջելով, չբավարարվել սոսկ որոշումներ կայացնելով, այլ գործնական քայլերով պատժամիջոցներ ձեռնարկել ահաբեկչական այդ խմբավորմանը օժանդակող Թուրքիայի ներկա վարչախմբի նկատմամբ:

Կոչ ենք անում նաեւ շարունակել փրկարար աշխատանքները, անմեղ քաղաքացիների կյանքը փրկելու եւ ամոքելու նրանց տառապանքները»,- ասվում է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ