News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

24 ժամվա ընթացքում «առաջին ալիքի» տասը երկրներում Apple ընկերությունը նոր iPhone 6 եւ iPhone 6 Plus հեռախոսների ռեկորդային թվով՝ 4 միլիոն նախնական պատվեր է ընդունել: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Apple-ի տարածած հաղորդագրությունում:

Նշենք, որ iPhone 6 եւ iPhone 6 Plus սմարթֆոնները ներկայացվել են սեպտեմբերի 9-ին, իսկ սեպտեմբերի 12-ից «առաջին ալիքի» տասը երկրներից՝ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Կանադային, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հոնկոնգից, Ճապոնիայից, Պուերտո Ռիկոյից, Սինգապուրից եւ Մեծ Բրիտանիայից գնորդները հնարավորություն են ունեցել դրանց նախնական պատվերը կատարել: Այս երկրներում Apple Store խանութներով նոր iPhone-ների պաշտոնական վաճառքը կսկսվի սեպտեմբերի 19-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ