News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունը սեպտեմբերի 15-ին, ժամը 22.08-ին ահազանգ է ստավել, որ Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի մոտ ավտոմեքենա է ընկել դեպի Աղստեւ գետը. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 21015» մակնիշի 34 NR 634 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, մոտ 35 մ սահել դեպի գետը եւ կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ Հ. Ա.-ն (ծնվ. 1994թ., գ. Խաշթառակ) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Իջեւան քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված: 

 

Տպել
Ամենաշատ