News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

DigiCamp ամառային տեխնոլոգիական ճամբարի մասնակիցներն այսօր այցելեցին Beeline Կապի թանգարան եւ Beeline համալսարան: Ընկերությունը երիտասարդ ձեռներեցների համար կազմակերպեց բիզնես-դասընթաց «Աշխատանք  մեծ ընկերությունում Beeline-ի օրինակով» թեմայով: Ամառային ճամբարի մասնակիցները Beeline Կապի թանգարանում ծանոթացան Հայաստանում կապի զարգացման պատմությանը, մեր երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաներին,  ինչպես նաեւ հայ կապավորների կյանքի հետաքրքիր էջերին:

«Հարգելի հյուրեր, ուրախ եմ ձեզ ողջունել Beeline կորպորատիվ համալսարանում: Այսօր դուք հիանալի հնարավորություն ունեք գործնականում ծանոթանալ մեծ ընկերությունում աշխատանքի առանձնահատկություններին, որոնց մասին դուք, երեւի թե, միայն լսել եք կամ կարդացել: Հնարավոր է ձեր շարքերում են մեր ապագա աշխատակիցներն ու բիզնեսի գործընկերները: Գիտակցելով ձեր մասնագիտական զարգացմանը նպաստելու նման բացառիկ հնարավորությունը` մեր ընկերությունը հատուկ կարեւորություն է տալիս այսօրվա միջոցառմանը: Վստահ եմ, որ այսօր ձեռք բերած հմտությունները կհանդիսանան Beeline–ի եւս մեկ ներդրում ձեր հետագա մասնագիտական կարիերայի ընթացքում» - նշեց ՄՌ կառավարման եւ կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը:  

«Այսօր ինձ համար ամենահետաքրքիր եւ օգտակար օրերից մեկն էր իմ մասնագիտական զարգացման տեսանկյունից: Այսօր ես բացահայտեցի մեծ ընկերությունում աշխատանքի ու բիզնեսի կազմակերպման, ինչպես նաեւ մեր երկրում կապի զարգացման մասին շատ նոր բաներ: Ես անգամ սկսեցի ավելի շատ հպարտանալ իմ հայրենիքով, ինչի համար շնորհակալ եմ Beeline-ին» - նշեց ճամբարի մասնակից Ասյա Սարիբեկյանը։    

Հիշեցնենք, որ Beeline-ը հանդիսանում է ամենամյա DigiCamp ամառային տեխնոլոգիական ճամբարի մշտական գլխավոր գործընկերը: Ճամբարի հիմնական նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող երիտասարդներին համախմբելը, մոտիվացիոն եւ կրթական միջավայր ստեղծելը, ճամբարի երիտասարդ մասնակիցներին ոգեշնչելը` ստեղծելու սեփական բիզնես եւ իրագործելու սեփական ծրագրերը։

Նշենք, որ Beeline Կապի թանգարանը բաց է իր այցելուների համար ամեն երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-16:00: Մուտքն ազատ է: Ամեն ուրբաթ` ժամը 10:00-12:00 եւ 12:00-14:00 թանգարանում կազմակերպվում են էքսկուրսիաներ էքսկուրսավարների ուղեկցությամբ: Էքսկուրսիաներին մասնակցելու համար պետք է  մոտենալ Կապի թանգարան Ազատության 24\1  հասցեյով: Թանգարանի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու, ինչպես նաեւ կոլեկտիվ էքսկուրսիաներ կազմակերպելու համար կարող եք գրել հետեւյալ էլեկտրոնային հասցեին. [email protected]։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ