News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր վերջին հարցազրույցից հետո պետք է պաշտոնանկ արվի, որովհետեւ նա գերազանցել է իր պարտականությունները։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ասաց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

«Հարցազրույցը կարող ենք որակել՝ որպես անարգանք գործող օրենքներին, նորմերին։ Ինչ վերաբերվում է «թեժ աշուններին սառը ցնցուղ» հայտարարությանը, ապա եթե փորձել են դրանով վախեցնել ժողովրդին՝ փողոց դուրս գալու համար, ապա շտապեմ նրանց հիասթափեցնել։ Ժողովուրդը գիտի, տեսել է, որ իրենք իրենց ձայնը բարձրաձայնել են՝ չխախտելով Սահմանադրությունը»,- ասաց նա։

Արման Մուսինյանի խոսքով՝ գործող ոստիկանապետը մի քանի խոստովանություններ է արել.«Նախ նրա ղեկավարած ռազմական ոստիկանությունը մասնակցել է կառավարության պաշտպանությանը, իսկ դա անթույլատրելի է։ Երկրորդ՝ սպառնալիքներ հնչեցնելով՝ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, որ քաղաքական կողմնորոշում ունի, մինչդեռ նա պետք է կատարի հասարակական կարգի պահպանումը։ Հետեւաբար, Վլադիմիր Գասպարյանը գերազանցել է իր պարտականությունները։ Նրա հրաժարականի հարցը պետք է բարձրացնել»։

Նշենք, որ սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում Վլադիմիր Գասպարյանը, խոսելով քառյակի խոստացած թեժ աշնան մասին, հայտարարել էր, որ նման աշունների համար կան սառը ցնցուղներ։ Բացի դրանից անդրադառնալով Մարտի մեկի բացահայտման մասին Աղվան Հովսեփյանի հայտարարությանը՝ ոստիկանապետը հայտնել էր, որ ինքը գործի քննության ընթացքին ծանոթ չէ, իսկ մարտի մեկին էլ ինքը պաշտպանել է կառավարության շենքը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ