News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Կարինե Ղազարյանը այսօր՝ սեպտեմբերի 16-ին, թույլ չտվեց պահեստազորի գնդապետ, խարդախության մեղադրանքով 6 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի երեք անչափահաս երեխաներին մասնակցել դատական նիստին՝ մերժելով փաստաբան Արա Զաքարյանի միջնորդությունը։

«Ինչքանո՞վ է հիմա նպատակահարմար երեխաների ներկայությունը դատարանում, եթե տեսակցելու խնդիր կա, թող ընդմիջմանը կամ վերջում տեսակցեն»,-ասաց դատավոր Կարինե Ղազարյանը։

Նշենք, որ այսօր վճռաբեկության կարգով քննվում է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը բողոքարկող հայցը։ Փաստաբանը հայցը երեք կետով է ներկայացրել։ Առաջինը՝ բեկանել առաջին ատյանի որոշումը, այն ուղարկել առաջին ատյանի դատարան, սակայն այս դեպքում Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան, քանի որ դեպքը այդ համայնքներում է տեղի ունեցել։ Երկրորդ՝ բեկանել առաջին ատյանի որոշումը եւ կայացնել արդարացման որոշում, իսկ եթե այս երկու կետերը մերժվեն, ապա բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, պատժաչափը փոփոխել, կայացնել արդարացի դատավճիռ եւ համաներման կիրառմամբ ազատ արձակել։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դահլիճում մեծ թվով ազատամարտիկներ կան, որոնք իրենց մարտական ընկերոջը դիմավորել են «Վոլոդյա, ազատություն» բացականչություններով։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար:

Տպել
Ամենաշատ