News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսուհետ Երկրապահ կամավորների միության անդամ է։ Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԵԿՄ վարչության շենքում Մանվել Գրիգորյանը նախարարին հանձնեց տոմսը։

Արդեն ԵԿՄ անդամ դարձած ԱԻ նախարարը մի քանի լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հայրենիքի նկատմամբ սերն է իրեն այդ քայլին ուղղորդել. «Կարծում եմ, որ բոլորս էլ կրենք, թե չկրենք այս նշանը, մեր երկիրն ենք պահում։ Մանվել Գրիգորյանը մի անգամ իր ելույթում ասաց, որ պետք է պահպանենք մեր երկիրը։ Ես համամիտ եմ իր հետ. յուրաքանչյուր տղամարդ, յուրաքանչյուր կին պետք է սիրի իր երկիրը եւ պահի պահպանի։ Բոլորս պետք է լինենք երկրապահներ»։

Նշենք, որ Արմեն Երիցյանը օգոստոսի 19-ին ԱԻՆ-ի եւ ԵԿՄ-ի միջեւ համագործակցության հուշագրի ստորագրման ժամանակ ցանկություն էր հայտնել՝ միանալու կառույցին։

Տպել
Ամենաշատ