News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երկրապահ կամավորների միության նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանը կարծում է, որ պարտադիր պետք է ծառայել, բայց ուսում ստանալուց առաջ, թե հետո նրա համար կարեւոր չէ։ ԱԺ նիստին շրջանառության մեջ դրված «Զինապարտության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթին այսպիսի արձագանք տվեց գեներալը. «Ես ութ տարի պաշտպանության փոխնախարար եմ եղել, մարտական պատրաստականության պատասխանատուն։ Էդ ժամանակ կարծում էի, որ սերժանտների կրթական ցենզն ավելի բարձր մակարդակի վրա էր։ Բայց հիմա հասկացել եմ, որ նույն երիտասարդներն են։ Երբ սովորում,  նոր են գալիս բանակ, ավելի պատրաստված են լինում։ Հիմա էլ բանակից ավելի մեծ լրջություն կվերցնեն, կգնան, ավելի լավ մասնագետ կդառնան։ Հետո մեզ իրոք սահմանին զինվորը շատ պետք ա։ Պատերազմող երկիր ենք. երբ հայ ժողովրդին զինվոր պետք լինի, հայ տղամարդը, հայ կինը պետք է գնա սահման։ Ու արդեն կարեւոր չի՝ նախարար ես, նախարար չես, ուսանող ես, թե չէ։ Սահմանին զինվոր ա պետք, պիտի գնաս»։

Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորները համոզված են, որ արական սեռի բազմաթիվ քաղաքացիներ, ցանկանալով խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից, ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ շատ հաճախ նույնիսկ չկարեւորելով մասնագիտական կողմնորոշումը։

Տպել
Ամենաշատ