News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում խորհրդարանական համակարգի անցնելու կողմնակիցները նույնպես դեմ են արտահայտվում սահմանադրական բարեփոխումներին, ինչը դրանց անցկացման անժամանակ լինելու ազդանշան է: Այս մասին հայտարարել է «Ժառանգության» առաջնորդ  Րաֆֆի Հովհաննիսյանը՝ սկսելով սահմանադրական բարեփոխումների քննարկումը:

Ըստ նրա՝ եթե առաջարկված սահմանադրական բարեփոխումներն արդեն ընդունված եւ գործելիս լինեին, դա իրավիճակի ինչ-որ փոփոխության չէր հանգեցնի, քանի որ երկրում արդեն այսօր շատ խնդիրներ Սահմանադրությանը չհետեւելու հետեւանք են: «Սահմանադրությունը ոչ միայն բովանդակություն է, այլեւ կանոնադրություն: Երկիրը զարգացման բավարար մակարդակի չի հասել, իսկ իշխանությունները բավարար լեգիտիմությունը չունեն այդքան կարեւոր գործընթացի իրականացման համար»:

Հովհաննիսյանը նաեւ նշել է, որ իրեն շփոթեցնում է բարեփոխումների անցկացման ժամանակը: Նա մատնանշել է այն հանգամանքը, որ բարեփոխումների մասին սկսեցին խոսել նախագահի վերջին ընտրություններից հետո, երբ գործող նախագահն այլեւս չի կարող վերընտրվել:

Գործընթացը ստվերող եւս մեկ կարեւոր հանգամանք է այն, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ղեկավար է նշանակվել ՍԴ նախագահը: Հովհաննիսյանն այստեղ շահերի բախում է տեսնում:

«Դատական իշխանության ներկայացուցիչը չպետք է ներգրավված լինի այս գործընթացին», - նշել է նա՝ կոչ անելով հնարավորության դեպքում ուղղել սխալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ