Նիդեռլանդների հարավում 150 մեքենաների բախման հետեւանքով զոհվել է առնվազն երկու մարդ, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Շատ վարորդներ եւ ուղեւորներ արգելափակված են մնացել իրենց մեքենաներում: Տուժածների հստակ թիվը հայտնի չէ:
Դեպքի վայր է ժամանել շտապօգնության 50 մեքենա:
Ենթադրվում է, որ զանգվածային վթարի պատճառը թանձր մառախուղն է եղել: