News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Սերժ Սարգսյանը դադարեցրել է դատավոր Արտակ Զախարյանի լիազորությունները:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետերով եւ հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 3-ի առաջարկությունը`  նախագահը որոշում է կայացրել դադարեցնել Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արտակ Զախարյանի լիազորությունները:

Նշենք, որ Արտակ Զախարյանը էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի որդին է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ