News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված, ապա կալանավորված Վալերի Հովհաննիսյանին կալանավայրից նորից տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»: Այս մասին NEWS.am-ին ասաց մեղադրյալի հայրը՝ Սամվել Հովհաննիսյանը:

«Սեպտեմբերի 11-ին տղայիս նորից «Դատապարտյալների հիվանդանոց» են բերել, ահավոր վատ վիճակում է, շատ ծանր է վիճակը, պրիստուպներ ունի, ոչ դեղ են տալիս, ոչ բուժում են, անտարբերության են մատնել երեխուս: Դուրս ընկած աղիքն էլ պիտի վիրահատեն, բայց դե պիտի վերքերը մշակել, լավացնել, հետո չէ՞: Բայց ոչ մի բան չեն անում»,- ասաց նա:

Սամվել Հովհաննիսյանի խոսքով՝ ինքը պատրաստվում է սեպտեմբերի 17-ին նորից դիմել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, որ որդուն օգնեն, տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց:

Նշենք, որ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու հենց նույն օրն էլ Վալերի Հովհաննիսյանը հրաժարվել է փաստաբան Լեւոն Բաղդասարյանի ծառայություններից: Թե որն է պատճառը, մեղադրյալի հայրը չհայտնեց:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում,  «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: Նույն մեղադրանքով հուլիսին կալանավորվել է նաեւ Վալերի Հովհաննիսյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ