News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կարեն Մկրտչյանի գումարներ հափշտակելու վերաբերյալ  ուսումնասիրությունը թողնվել է անհետեւանք: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ոստիկանության 6-րդ վարչությունում ուսոմնասիրվել են դերասան Կարեն Մկրտչյանի գումարներ հափշտակելու վերաբերյալ հոդվածները:

«Հաշվի առնելով, որ այդ հոդվածների հեղինակներ Գեւորգ Ալեքսանյանը եւ Նարեկ Գաբրիելյանը հանդես են եղել կեղծանուններով, ուստի նրանց անձը հնարավոր չէ նույնականացնել: Իսկ այն քաղաքացիները, որոնք կատարել  են նվիրատվություն, որպես տուժող կողմ՝ բողոք չեն ներկայացրել ոստիկանություն: Նկատի ունենալով, որ բացակայում է հանցագործության դեպքը, ուսումնասիրության նյութերը թողնվել են անհետեւանք:

Կարեն Մկրտչյանի եւ նվիրաբերություն ցուցաբերած քաղաքացիների հարաբերությունները կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով»,-հայտնեցին ոսтիկանությունից:

Հիշեցնենք, որ Գեւորգ Ալեքսանյան կեղծանունով օգտատերը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.«Կարեն Մկրտչյանը շառլատան է, որը խաբեությամբ կերել է իրեն հանգանակած 80,000 եվրոն»: Ֆեյսբուքյան օգտատերը կասկած էր հայտնել, թե Կարեն Մկրտչյանը ազատամարտիկ է եղել: Նա գրել էր, որ Կարենի մոտ ախտորոշվել էր սովորական ուղեղի ցնցում, ինչը բուժելու համար անհրաժեշտ էր 80,000 եվրոյից ավելի քիչ գումար:

«Հայտնվում է մի բարերար, ով, տեսանյութից հուզված, հանձն է առնում վճարել Կարենի վիրահատության ողջ գումարը և խնդրում է նրան իրենո ուղարկել էպիկրիզն ու հիվանդանոցի տեղեկանքը պահանջվող ծախսերի մասին: Կարենն իհարկե դա չի անում, որովհետև նման տեղեկանք հիվանդանոցից վերցնելն անհնար է, քանի որ նման դիագնոզով 80,000 եվրո արժողությամբ վիրահատություն չեն անում»,-գրել էր օգտատերը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Եզրագծից այն կողմ» եւ մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, թիվ 32 թատրոնի դերասաններից Կարեն Մկրտչյանին դեկտեմբերի 26-ին հոսպիտալացրել էին «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ։ Նա հարձակման էր ենթարկվել իրենց շենքի բակում անհայտ անձի կողմից։ Դեպքից հետո ամիսներ շարունակ, նա գտնվում էր անվասայլակին, խոսքի եւ հենաշարժողական ապարատի խնդիրներ ուներ։ Հայաստանով մեկ սկսվեց դրամահավաք, որի օգնությամբ դերասանը կարողացավ մեկնել Գերմանիա՝ բուժվելու: Կարեն Մկրտչյանը բուժման կուրսը ավարտել եւ Հայաստան էր վերադարձել հուլիսի 7-ին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝  «Տելեգրամ»-ի միջոցով․ երիտասարդ կինն ու տղամարդը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական...
Սյունիքում հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը
Մարտի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։40-ի...
Պերուի դատախազությունը ժամացույցների հավաքածուի պատճառով նախագահին կասկածել է կոռուպցիայի մեջ
Պերուի գլխավոր դատախազությունը նախնական հետաքննություն է սկսել...
Հայտնի է Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթար-հրդեհի զոհերի ինքնությունը. Վարորդը ոստիկանության աշխատակից էր
«ՎԱԶ 2106»-ի վարորդը աշխատում է ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության Ջերմուկի բաժնում հերթապահ մասի...
Գեղարոտ-Ծիլքար ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում
Մարտի 19-ին` ժամը 07:21-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության...
Ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին. Բախումից հետո «ՎԱԶ»-ում հրդեհ է բռնկվել. կա 4 զոհ. վիրավորի վիճակը ծանր է
Մարտի 19-ին, ժամը 05:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Ամենաշատ