News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Զաքարիա Սարկավագի փողոցում ճանապարհաշինարարական աշխատանքներն իրականացվում են անվտանգության կանոնների խախտումներով։

Այսօր առավոտից դիտահորների քանդման աշխատանքներ էին կատարվում ճանապարհի վտանգավոր հատվածում՝ ոլորանի վրա։ Տարածքն անվտանգության ժապավեններով առանձնացված չէր, շինտեխնիկայի առկայության մասին հուշող որեւէ նշան չկար։

«Առանց այն էլ այս հատվածում շատ են լինում ավտովթարներ այն պատճառով, որ շրջադարձ է, բայց ոչ մի նշան չկա, որ շրջադարձ է: Հիմա էլ ոչ մի նշան չկա, որ այստեղ շինարարական աշխատանքներ են կատարվում: Մեքենան կարող է արագությամբ գալ ու առանց նկատելու հենց աշխատողների վրա քշել»,-NEWS.am-ին բողոքեց տեղի բնակիչներից Հովիկ Հարությունյանը: 

Քանդման աշատանքներ կատարող բանվորները NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ պարզապես փորձում են զգույշ լինել եւ հնարավորին հեռու մնալ իրենց կողքով անցնող ավտոմեքենաներից:

Նշենք, որ բնակիչների կողմից ստացված ահազանգի հետքերով NEWS.am-ի նկարահանող խմբի այցելության պահին ճանապարհի շինարարության մասին նախազգուշացնող նշան չկար, սակայն նկարահանող խմբին տեսնելով՝ աշխատողներն այն արագ տեղադրեցին։

Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը NEWS.am-ի հարցանն ի պատասխան ասաց, որ մայրաքաղաքում ճանապարհաշինարարական աշխատանքները վերահսկում է քաղաքապետարանի համապատասխան վարչությունը, որը խախտումներ նկատելու կամ դրանց մասին ահազանգ ստանալու դեպքում դադարեցնում է աշխատանքները, մինչեւ դրանք շտկվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ