News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հերքել է արեւմտյան լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ «Իսլամական պետություն» խմբավորման շարքերը զգալիորեն ամրապնդվում են իր երկրի քաղաքացիների հաշվին: Նրա խոսքով, եվրոպական երկրներից ծայրահեղականների շարքերում շատ ավելի մեծ թվով զինյալներ են ընդգրկվում, քան Թուրքիայից:

Այս մասին նա հայտարարել է թուրքական զորքերի կողմից բռնագրավված Կիպրոսի հյուսիսային հատվածում, ուր վարչապետի պաշտոնում առաջին այցն է կատարել: Ըստ ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի, Դավութօղլուն ընդգծել է, որ Անկարան «անում է ամեն ինչ, որպեսզի զսպի «Իսլամական պետության»-ը պոտենցիալ միացողների հոսքը»: Նա նաեւ եվրոպական երկրներին ավելի սերտ համագործակցության կոչ է արել՝ Սիրիա օտարերկրյա զինյալների հոսքի դեմ պայքարելու համար:

Թուրքիայի վարչապետը, միաժամանակ, ընդգծել է, որ Սիրիայի հետ Թուրքիայի սահմանը բաց է փախստականների ընդունելու համար, ովքեր ձգտում են փրկվել ռազմական գործողություններից:

Երեքշաբթի The New York Times-ը գրել էր, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկրների շրջանում «Իսլամական պետության»-ը զինյալներ մատակարարող խոշորագույն պետությունն է: Պարբերականի տվյալներով, ներկայում խմբավորման շարքերում շուրջ 1.000 թուրքական քաղաքացիներ կան, հիմնականում՝ երիտասարդներ, ովքեր զենք են վերցրել գաղափարական կամ նյութական նկատառումներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հայտնել է, որ Էրդողանի այցը Միացյալ Նահանգներ կարող է պլանավորվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար
Դիվանագետը նաեւ նշել է, որ Անկարան կարեւոր աշխատանք է կատարել բազմաթիվ տարածաշրջանային ճգնաժամերի լուծման գործում...
Սթոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա
ՆԱՏՕ-ն չի ծրագրում զորքեր ուղարկել Ուկրաինա...
ՆԱՏՕ գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում
ԱՄՆ-ը կընդունի ՆԱՏՕ գագաթաժողովը...
ՆԱՏՕ-ն պատրաստվում է հռչակագրում ներառել Ուկրաինա զորքեր ուղարկելուց հրաժարվելու կետ. Corriere della Sera
ՆԱՏՕ-ն կհրաժարվի զորքեր ուղարկել...
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ