Աշտարակ քաղաքի Կոմիտասի զբոսայգու սկզբնամասում, սեպտեմբերի 15-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Դեու-Տիկո» մակնիշի ավտոմեքենան հարվածել է էլեկտրասյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: