News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերջին 4 տարիների ընթացքում քրեակատարողական հիմնարկներից կալանավորների փախուստի դիմելու դեպքեր չեն արձանագրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՀ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Նրա խոսքով, փախուստի փորձեր մի քանի անգամ եղել են, սակայն կանխվել են աշխատակիցների կողմից: Ինչ վերաբերում է վերջին դեպքին` «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցից կալանավորի փախուստին, ապա Գոռ Ղլեչյանը նշեց, որ դա փախուստ էր այլ վայրից. կալանավորը մինչ այժմ չի հայտնաբերվել:

Ինչ վերաբերում է ՔԿՀ-ներում թմրամիջոցներ հայտնաբերելուն, որի ամենատարածված տեսակը տեսակցություն գնացած անձի մոտ կալանավորի համար թմրամիջոց տանելն է, ապա Գոռ Ղլեչյանն ասաց. որ ամսվա ընթացքում մոտ 5 նման դեպք է արձանագրվել եւ հայտնաբերվել, բայց տարվա կտրվածքով տվյալ չեն կարող հայտնել, քանի որ քրեական գործերը հարուցվում են ոստիկանությունում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ