Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Մալաթիայի բաժնի ծառայողները սեպտեմբերի 16-ին, ժամը 16.40-ին, Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղից հայտնաբերել եւ ոստիկանության ՔՀԳՎ բերման են ենթարկել 22-ամյա Ռոման Գ.-ին,
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 8-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի /մարդուն առեւանգելը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: