Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, Երեւան քաղաքի վարչության ծառայողների հետ համատեղ, հարազատների շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 16-ին, ժամը 10.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 58-ամյա Խաչատուր Հ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա օգոստոսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով: