Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Շիրակի մարզային վարչության եւ Աշոցքի բաժնի ծառայողները, սեպտեմբերի 15-ին, ժամը 11.40-ին, , թմրանյութ պատրաստելու եւ պահելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Բորյան փողոցից բերման են ենթարկել 28-ամյա, նախկինում դատված Հովհաննես Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրա մոտ անձնական խուզարկությամբ, հայտնաբերվել եւ առգրավվել է 5 մլ տարողությամբ ներարկիչ` դեղին զանգվածով:
Հայտնաբերվածի վերաբերյալ Հովհաննես Մ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը՝ «պիրալգին» տեսակի դեղամիջոցից պատրաստված թմրամիջոց, որը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: