News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի առողջական վիճակը նորմալ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուբեն Խլղաթյանը:

Նա նշեց, որ արդեն աշխատանքի է գնում, իրեն լավ է զգում: Ռուբեն Խլղաթյանը միանգամից վրդովվեց, երբ հարցրինք, թե որսի գնո՞ւմ եք, կամ այսուհետ էլի գնալու եք. «Լավ, ազիզ ջան, եթե զանգել ես, տենց բան պիտի խոսաս, ուրեմն ոչ մի խոսակցություն չեմ տանի, ինձ դուր չեն գալիս էդ սուտի հերյուրանքները»,- բորբոքված ասաց նա ու անջատեց հեռախոսը:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 22-ին առավոտյան ժամը 06.30-ին սահմաններում ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում. «Տոյոտա Պրադո» մակնիշի 71OM100 պետհամարանիշի ավտոմեքենան պայթել է: Վթարի հետեւանքով վարորդը տեղում զոհվել է, իսկ ուղեւորներ Ռուբեն Խլղաթյանը, Արթուր Բաղդասարյանը եւ Գառնիկ Ավետիսյանը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, այնուհետեւ ուղղաթիռով տեղափոխվել Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նշենք, որ մեր տեղեկություններով՝ Ռուբեն Խլղաթյանը որսի էր գնացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ