News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ռուսական ռուբլու շարունակական արժեզրկումը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելը բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական գործունեության վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Նա նշեց, որ այնքանով, որքանով ՀՀ-ն ինչպես պետական, այնպես էլ մասնավոր առումով շրջանառությունն իրականացնում է ռուբլու տիրույթում ու ռուբլու շրջանակներում, հենց այդ չափով էլ ամբողջ արժեզրկմամբ պայմանավորված մինուսները կազդեն Հայաստանի տնտեսության վրա:

«Սա ուղղակի ազդեցությունն է, իսկ անուղղակի ազդեցությունն այն է, որ բազմաթիվ հայեր, որոնք աշխատում են ռուսական տիրույթում եւ ռուսական ռուբլով են ստանում իրենց վարձատրությունը, ըստ էության տրանսֆերներ էին ուղարկում Հայաստան, բազմաթիվ պատճառներով պայմանավորված դրանք արդեն քչանում էին, իսկ հիմա այդ ծավալը էլ ավելի կնվազի»,-ասաց տնտեսագետը:

Անդրադառնալով պատժամիջոցներին՝ Վարդան Բոստանջյանը նկատեց, որ թեեւ պատժամիջոցները ուղղված են երկրի դեմ, բայց դա առարկայանում եւ նյութականանում է սուբյեկտների մեջ: «Եթե սուբյեկտների գործունեությունը սահմանափակում են այդ երկրում, ստացվում է, որ պատժամիջոցները կիրառվում են երկրի դեմ,  բայց պատժամիջոցները դրսեւորում  են գտնում շրջանառություն իրականացնող սուբյեկտների մոտ»,-ընդգծեց նա:

Նախկին պատգամավորն ասաց, որ Հայաստանում ռուսական շուկայի ներկայացուցիչներից միայն «ՎՏԲ» բանկի վրա կազդեն այդ պատժամիջոցները, քանի որ մնացած մեծ ընկերությունները ռեսուրսային հիմքի վրա են եւ շրջանառության կրճատումը կամ սահմանափակումը մեծ արտացոլում չի կարող ունենալ:

«Հիմնականում ՎՏԲ բանկն է պատժամիջոցների ցուցակում հանգրվանած սուբյեկտներից: Ըստ էության, միայն ՎՏԲ բանկով պայմանավորված մինուսները արտացոլում կստանան մեր երկրում: Դա մեծ ամպլիտուդա չի ունենա՝ պայմանավորված նրանով, որ Հայաստանում այդ բանկը միայն ավանդային գործարքներ է անում, արժեթղթերի շարժ, տեղադրություն եւ այլ խոշոր գործարքներ չի անում, այդ չափով ՎՏԲ-ի ունեցած բացասական ազդեցությունը չի արտացոլվի ՀՀ-ում»,-ասաց նախկին պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կիրականացվի գոյություն…
Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր
Ի դեպ, հայտարարագրման գործընթացը հետագայում հեշտացնելու համար...
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 1 ծրագրի համար առաջարկվում է վճարել 55,7 միլիոն դդրամ, Արմավիրի մարզ՝ 3 ծրագրի համար...
Ամենաշատ