News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանրապետական կուսակցությունն այս շաբաթ նիստ չի անելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

Նա նշեց, որ այս շաբաթ նիստ չեն հրավիրելու, ինչը պայմանավորված է նախագահի զբաղվածությամբ: Ինչ վերաբերում է մյուս շաբաթ կայանալիք նիստին, Ռուբեն Թադեւոսյանն ասաց, որ դա պարզ կլինի երկուշաբթի օրը: Հարցին, թե փաստորեն Սյունիքի մարզպետի նշանակմանը երկար պետք է սպասենք, ՀՀԿ-ականը պատասխանեց, որ դա հնարավոր է նիստում չքննարկվի եւ Կառավարությունը նշանակի:

Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վաղվա նիստում մարզպետի նշանակման հարցն առայժմ ընդգրկված չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ