News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Քառյակի քաղաքական ուժերին ավելի շատ միավորում են տակտիկական նպատակները, քան ռազմավարական. նրանց պատկերացումները ապագա զարգացումների վերաբերյալ, կարելի է ասել, տարբեր են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» լավագույն դեպքում չեն բացառի «հեղափոխություն ներքեւից» տարբերակը, այսինքն՝ ժողովրդական լայն մասնակցային շարժումներով, իսկ ԲՀԿ-ն առաջին հերթին տեսնում է 2017-18թթ. ընտրափուլերի միջոցով սահուն իշխանափոխության տարբերակը:

Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների թեմային, Սաֆարյանը նկատել է, որ ՀՀԿ-ի համար կարեւոր է սահմանադրական բարեփոխումների խնդիրը՝ իշխանության վերարտադրության խնդիրը լուծելու տեսանկյունից, ինչպես նաեւ ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի կողմից խաղի կանոնների փոփոխություն թույլ չտալու տեսանկյունից: Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն ակնկալում է կրկին անել այն փորձը, ինչ արվեց 2012թ.՝ իրեն հասու եղանակներով. ստանալ քվեների մեծամասնություն եւ կառավարություն կազմավորելու իրավունք, սակայն դա չհաջողվեց:

Փորձագետի կարծիքով՝ ՀԱԿ-ը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը կատեգորիկ դեմ են կառավարման համակարգի փոփոխությանը, մինչդեռ  ԲՀԿ-ի դեպքում չի բացառվում, որ ինչ-ինչ տարբերակների դեպքում նրանք «այո» ասեն բարեփոխումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ