News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 17-ից 19-ը Հռումում կկայանա Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի նիստը, որին որպես համանախագահող երկիր կմասնակցի նաեւ Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի:

Օրակարգում  ընդգրկված են Բոլոնիայի գործընթացի կառուցվածքային բարեփոխումների ներդրման, հարատեւ կրթության, շարժունության ու միջազգայնացման մասին մի շարք հարցեր: Նախատեսվում են քննարկումներ   Բոլոնիայի գործընթացի ապագայի վերաբերյալ, եւ այդ համատեքստում ներկայացվելու է Հայաստանի դիրքորոշումը:

Անդրադարձ կլինի նաեւ 2015 թվականին Երեւանում կայանալիք Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների կրթության նախարարների գագաթաժողովին առնչվող կազմակերպչական եւ բովանդակային հարցերին:

Տպել
Ամենաշատ