News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Շոտլանդացի հրշեջը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել,  քանի որ հրդեհներ էր կազմակերպել եւ գործընկերներին օգնել դրանք մարելիս, գրում է  The Herald-ը:

Կամավորական հրշեջ խմբի հրամանատարի տեղակալ Դեյվիդ ՄաքՔեյը մեղավոր է ճանաչվել երկու  հրդեհների կազմակերպման համար: 2013 թ. մարտի դեպքը 42 հազար ֆունտի (52,8 հազար եվրո) վնաս էր հասցրել: Մի քանի օր անց մեղադրյալը հրդեհել էր նո տնկիները՝ Ստրոնտիան գյուղի հարեւանությամբ: Հրդեհը հաջողվել էր մարել միայն երկու օր անց:  

Երկու դեպքում էլ 40-ամյա հրշեջը կրակի դեմ պայքարել է գործընկերներին հավասար, իսկ մի անգամ էլ արժանացել է կրկնակի աշխատավարձի, քանի որ այդ օրը պետական տոն է եղել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Վկաները նրան ճանաչել են ջրի մատակարարման սպիտակ ֆուրգոնից, որտեղ նա նույնպես աշխատել է կես դրույքով: Մի քանի մարդ նկատել է մեքենան հրդեհներից անմիջապես առաջ՝ դեպքի վայրերից քիչ հեռու: Մեքենայում տեղադրված GPS-նավիգատորի շնորհիվ, որը գրանցել է բոլոր տեղաշարժերը, հանցագործի մեղքն ապացուցվել է:

ՄաքՔեյը հրշեջ ծառայության կամավոր է ծառայել 21 տարի: Անցյալ տարի մասնագիտական գործունեության քսանամյակի կապակցությամբ պարգեւատրվել էր շքանշանով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևան-Սևան ճանապարհին «Զիլը» կողաշրջվել է. 110 գազի բալոն լցվել է երթևեկելի հատված
Մայիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության...
Բեռնատարի սրահի խցիկում հերոին կար. ոստիկանության բացահայտումը
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական...
Երևանում 25-ամյա վարորդը «ԳԱԶ 2410»-ով բախվել է ծառին. կա վիրավոր
Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը…
Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան
Շուտով կայցելենք՝ տեսնենք ու՞մ հրամաններն են կատարում։ Ի՞նչ հիմքով են...
Վիճաբանության ժամանակ դանակահարել էր երկու երիտասարդներին
Մայիսի 5-ի ժամը 22.10-ին «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության...
Բրազիլիայի հարավում ջրհեղեղների պատճառով իրենց տները լքած մարդկանց թիվը գերազանցել է 300 հազարը
Ընդհանուր առմամբ, ջրհեղեղից տուժել է 1,7 մլն մարդ...
Ամենաշատ