News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունն այսօր՝ սեպտեմբերի 17-ին, նիստ է գումարել, որտեղ քննարկել օրենսդրական հարցեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ  քառօրյա նիստերից առաջ՝ ուրբաթ օրը, լինում է օրակարգի հաստատում, եւ պատգամավորները իրազեկված չեն լինում եւ պատրաստ չեն գալիս, դրա համար որոշեցին մի հանձնախումբ ստեղծել եւ հրավիրել բոլոր այն պատգամավորներին, որոնք որ քննարկվող  օրենքների շուրջ հաջորդ քառօրյային ունեն հետաքրքրություն, ելույթներ պետք է ունենան, մարդկանց ուղղակի պատրաստում ենք, թե ինչ է լինելու հաջորդ քառօրյային: «Իրազեկենք, որ մարդիկ իմանան ինչ օրենքներ  պետք է քննարկվի, շատ օրենքներ կան, որոնք վիճահարույց են, նաեւ մյուս քաղաքական ուժերի հետ ենք պատրաստ համագործակցել, որպեսզի քառօրյայում պատրաստված,  ավելի գրագետ առաջարկություններ անենք»,-ասաց նա:

Խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ հանձնախումբը բաղկացած է 18 հոգուց՝ հանձնաժողովի նախագահներ, ներկայացուցիչներ այլ կուսակցություններից եւ այլն:  Նիստին ներկա են եղել հանձնախմբի բոլոր անդամները, բացի 2 հոգուց, որոնք գործուղման մեջ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ