News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լիբիայի Ներկայացուցիչների պալատը (նոր մշտական խորհրդարանը) մերժել է երկրի վարչապետ Աբդալա Աբդուրռահման աթ Թանիի առաջարկած կառավարության կազմը:

Այս մասին հայտնում է արաբական «Սքայ Նյուզ Արաբիա» հեռուստաալիքը: Խորհրդարանականների նման որոշման պատճառը չի հաղորդվում: 

Խորհրդարանն աթ Թանիին հանձնարարել էր նոր կառավարություն ձեւավորել, որը «կբավարարի Լիբիայի հասարակության բոլոր շերտերին», փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ աթ Թանիիի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական էր տվել: Կառավարության հաղորդագրությունում նշվել էր, որ  այդ քայլը թելադրվել է բացառապես սահմանադրության օրենքներով, որը նախատեսում է  նոր կառավարության ձեւավորում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ