News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուստամ Գեւորգյանի որդին՝ Ռոմա Գասպարյանին սեպտեմբերի 17-ին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Մեղադրանքը առաջադրվել է  ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առեւանգելը: Մեր տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 18-ին, առաջին ատյանի դատարանում կվերահաստատվի նրա նկատմամբ՝ երկամսյա կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու հարցը:

Ավելի վաղ Ռուստամ Գասպարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր հետեւյալը. «Բողոքողն էլ գալուբոյ է, գալուբոյ տղա է, համասեռամոլ, մարդ չի փախցրել իմ տղան: Էդ գալուբոն 27 տարեկան էշ, ինտերնետներով կապնվում է,18 տարեկան երեխեքին տանում փչացնում է եւ մեկն էլ մի տարածքից մի երեխու հետ, սա էլ դիմում ա, իմ տղեն գնում է դրա հետ հանդիպում, գալիս են, խոսում են, մեծ-մեծ է խոսում, խփում են  ու էդ ձեւ սարքեցին առեւանգում, սարքեցին էս ու էն»: 

Տպել
Ամենաշատ