Երեւանի Այվազովսկու փողոցում, բենզալցակայանի մոտ, սեպտեմբերի 16-ին, ժամը 06.10-ին, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը` 22-ամյա Մեսրոպ Ղուկասյանը, տեղում մահացել է, իսկ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: