News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Ազգային ժողովում սեպտեմբերի 17-ին անց են կացվել խորհրդարանական լսումներ՝ նոր ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ: Լսումներին մասնակցում էին օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, արտախորհրդարանական քաղաքական կուսակցությունների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի  ներկայացուցիչները, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները, ՀՀ եւ ԼՂՀ ԿԸՀ նախագահներ Տիգրան Մուկուչյանը եւ Սրբուհի Արզումանյանը:

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից հայտնում են, թե խորհրդարանական լսումները վարել են ԼՂՀ եւ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Գ.Պետրոսյանը եւ Հ.Սահակյանը: Հանդիպման մասնակիցներին ողջունել ու ազատ քննարկումների կոչ է արել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը ներկայացրել է ընտրական օրենսգրքի նոր նախագծով նախատեսվող փոփոխությունների հիմնական ուղղությունները, որոնք վերաբերում են ընտրական գործընթացների ժամանակացույցերի, հանձնաժողովների աշխատանքների կազմակերպման, ընտրագրավների, նախընտրական քարոզչությունների սահմանափակումների, բողոքարկման համակարգի, խորհրդարանական եւ  ՏԻՄ  ընտրությունների հետ կապված հարցերին։

Լսվել են խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի տեսակետներն ու առաջարկություններն ընտրական նոր օրենսգրքով նախատեսվող մի շարք հարցերի շուրջ:

Քննարկվող նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել նաեւ ՀՀ ԿԸՀ նախագահը, ԱԺ պատգամավորներ:

Ամփոփելով խորհրդարանկան լսումների արդյունքները՝  ԼՂՀ ԱԺ նախագահ    Աշոտ Ղուլյանը կարեւորել է նման քննարկումները, ինչը  թույլ կտա քաղաքական համաձայնության պայմաններում ընդունել ընտրական  նոր օրենսգիրքը, որը կնպաստի ԼՂՀ-ում հերթական ազատ եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը:

Տպել
Ամենաշատ