News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կարաչի-Իսլամաբադ չվերթն իրականացնող Pakistan International Airlines (PIA) ավիաընկերության ինքնաթիռի ուղեւորները թույլ չեն տվել օդանավ նստել Պակիստանի ներքին գործերի նախկին նախարար Ռեհման Մալիքին եւ իշխող կուսակցության անդամ Ռեմաշ Կումար Վակվանին: Այս մասին փոխանցում է BBC-ն:

Ուղեւորների դժգոհության պատճառ է դարձել պաշտոնյաների 2-ժամյա ուշացումը, ինչի արդյունքում չվերթն անընդհատ հետաձգվել է: Սպասելուց հոգնած ուղեւորները քաղաքական գործիչներին թույլ չեն տվել ինքնաթիռ նստել՝ նրանց դիմավորելով վրդովված բացականչություններով եւ մեղադրանքներով, որ նրանց պատճառով «150 ուղեւոր տանջվել է»:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, դժգոհ քաղաքացիներին հանգստացնելու համար ավիաընկերությունը ստիպված է եղել օդանավից իջեցնել Ռեհման Մալիքին եւ Ռեմաշ Կումար Վակվանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ