News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Panasonic» եւ «Tatsumi Shokai» ընկերությունները համատեղ ստեղծել են էկզոկմախքի նոր մոդել: Նոր էկզոկմախքը մշակվել է ոչ բժշկական, ոչ էլ մարտական նպատակներով, ինչպես որ նման սարքերի մեծամասնությունը: «Panasonic AWN-02» էկզոկմախքը կոչված է օգնելու մարդկանց, ովքեր ձեռքով բեռներ են տեղափոխում: Օրինակ, նոր մշակումը կարող է դյուրացնել բեռնակիրների ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Էկզոկմախքն օգնում է մարդու իրանին կռանալու եւ բարձրանալու ժամանակ: Սարքն ունի հատուկ ներկառուցումներ, որոնք հետեւում են մարդու շարժումներին: Ստացված տվյալներին համապատասխան՝ գործում է երկու շարժիչներից մեկը, որոնք ամրացված են գոտկատեղին. Հաղորդում է «Onegadget»-ը:

Էկզոկմախքը փորձարկել են Օսակա քաղաքի փոստային բաժանմունքում, հաղորդում է «Newsru.com»-ը: Սարքը բավական արդյունավետ էր աշխատանքում: Այն դյուրացնում էր ողնաշարի ծանրաբեռնվածությունը, նվազեցնում վնասվածքների ռիսկը: Բացի այդ, էկզոկմախքը բարձրացնում է փոստի աշխատակիցների աշխատանքի արտադրողականությունը:

«Panasonic AWN-02»-ի հիման վրա՝ մշակողները նախատեսում են ստեղծել նոր համակարգեր, որոնք կպարզեցնեն գյուղատնտեսական եւ այլ բնագավառների աշխատակիցների աշխատանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ