News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան Ադրբեջանի հետ գործարար կապեր ունի, սակայն դա ոչ մի կապ չունի այն փաստի հետ, որ Մեծ Բրիտանիան շահագրգռված է այս տարածաշրջանի երեք երկրների կայունությամբ: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ազդեցությունը Հայաստանի եւ Հարավային Կովկասի վրա» թեմայի քննարկման շրջանակներում լրագրողներին հայտարարեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը:

Դեսպանի խոսքով՝ Մեծ Բրիտանիան շահագրգռված է հայ-ադրբեջանական սահմանի, եւ ամբողջ Հարավային Կովկասի կայունությամբ: Անդրադառնալով այն հանգամանքին, որ ղարաբաղյան հակամարտության շփման գծում լարվածության օգոստոսյան սրացումներից հետո բրիտանական կողմի հայտարարությունները հաճախակիացել են, Քեթրին Լիչն ընդգծեց. «Մենք կարծում էինք, որ իրավիճակը աննախադեպ սրացել է»: Ի պատասխան հարցին՝ հնարավո՞ր է, արդյոք, որ Մեծ Բրիտանիայի ակտիվացումը կապված էր վերջինիս նավթային հետաքրքրությունների հետ՝ դեսպանը նկատեց. «Իհարկե, Մեծ Բրիտանիան Ադրբեջանի հետ  ունի գործարար կապեր, սակայն դա ոչ մի կապ չունի այն հանգամանքի հետ, որ Մեծ Բրիտանիան շահագրգռված է այս տարածաշրջանի երեք երկրների կայունությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ