News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում  պատրաստվում են սեպտեմբերի 19-ին թատրոնի 149-րդ թատերաշրջանի բացմանը, որը նշանավորվելու է երկու պրեմիերայով՝  երիտասարդ ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի ՝ «Սեր, Ջազ, Սատանա» բեմադրությամբ եւ Հովհաննես Հովհաննիսյանի բեմադրած «Մեսրոպ Մաշտոց» ներկայացմամբ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց թատրոնի տնօրեն Գեւորգ Խաչատրյանը:

Թատրոնի տնօրենի խոսքով՝ երկու բեմադրությունների նախագծերը ներկայացվել է մշակույթի նախարարության ուշադրությանը պետական ֆինանսավորման  նպատակով, սակայն որեւէ  աջակցություն չեն ստացել։

«Պատճառաբանություն չենք ստացել ու չգիտենք, թե ինչու չեն ֆինանսավորվում բեմադրությունները։ Եթե պետությունն աջակցում է, շնորհակալ ենք, չաջակցի էլ շնորհակալ ենք, միայն նրա համար, որ աշխատելու հնարավորություն են տալիս»,- ասաց Գեւորգ Խաչատրյանը։

«Մեսրոպ Մաշտոց» բեմադրությունը, որտեղ խաղում է 70 դերասան, ֆինանսկան մեծ ներդրումներ է պահանջել, թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի  խոսքով՝  ծախսված  գումարն առայժմ չեն հաշվել, սակայն բեմադրությունն արդեն պատրաստ է. «Ես չեմ կարող ասել՝ ինչքան գումար է կազմում բյուջեն, բայց էդ գումարներն այնքան շատ են, որ մենք կարող էինք չորս ներկայացում բեմադրել»:

Տպել
Ամենաշատ