News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդի մոտ Լիպոսարկոմա՝ ստամոքսի փափուկ հյուսվածքների քաղցկեղային ուռուցք են հայտնաբերել։ Այս մասին երեկ հայտարարել է բժիշկ Զեն Քոենը՝ այն կլինիկայի մասնագետներից, որտեղ հետազոտվել է քաղաքապետը։

«Մեր կանխատեսումը լավատեսական է։ Հիվանդանոցում հիվանդության այդ տեսակի գծով բավական բարձրակարգ մասնագետներ կան»,- ասել է նա։
Ֆորդին առաջիկայում քիմիաթերապիա է սպասվում։ Քոենը նաեւ հավելել է, որ քաղաքապետի ընտանիքն արդեն ծանոթ է ախտորոշմանը։

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը խոստացել է աղոթել Ռոբ Ֆորդի արագ ապաքինման համար, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Ես շատ տխրեցի, երբ իմացա Ռոբ Ֆորդի ախտորոշման եւ այն մասին, որ նա պետք է քիմիաթերապիա ստանա: Բոլոր կանադացիների մտքերը եւ աղոթքներն այժմ Ռոբ Ֆորդի եւ նրա հարազատների հետ են: Մենք նրան արագ ապաքինում ենք ցանկանում եւ լիակատար ապաքինում», - ասված է Կանադայի վարչապետի հայտարարությունում:

Անցյալ շաբաթ հայտնի էր դարձել, որ 45-ամյա Ռոբ Ֆորդը չի մասնակցելու քաղաքապետի ընտրություններին` որովայնի ուռուցքի պատճառով: Նրա փոխարեն ընտրություններին մասնակցելու է  եղբայրը`Դագ Ֆորդը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ