News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեքսիկայում սենատորներն առաջարկել են կրկնակի կրճատել նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի եւ նրա կառավարության անդամների աշխատավարձը:

Սենատի նախաձեռնող խմբի ներկայացուցիչները մատնանշել են, որ աշխատավարձերի կրճատման շնորհիվ կհաջողվի ամեն տարի պետբյուջեից խնայել մինչեւ 20 մլրդ պեսո (մոտ 1,5 մլրդ դոլար): Այդ միջոցները կարելի է ուղղել սոցիալական եւ պարենային ծրագրերի իրականացմանը:

Նախաձեռնության հեղինակ 43 սենատորները, որոնք բացառապես ընդդիմադիրներ են,  հույս ունեն ստանալ Կոնգրեսի երկու պալատներից մեկի պատգամավորների 33%-ի աջակցությունը: Այդ դեպքում  հնարավոր կլինի այդ հարցով հանրաքվե անցկացնել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ Մեքսիկայի կառավարության գործունեության վերաբերյալ զեկույցի՝ գործադիր մարմնի ծախսերն ավելացել են 14%-ով, այն բանից հետո, երբ  2012թ. դեկտեմբերին Նյետոն ստանձնել է լիազորությունները:

Միաժամանակ, Նյետոյի աշխատավարձը ցածր է իր նախորդների աշխատավարձից: Ըստ զեկույցի՝ Նյետոյի ամենամսյա մաքուր եկամուտը կազմում է մոտ 120 հազար պեսո (9 հազար դոլարից մի փոքր ավելի):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ