News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի խորհրդարանը չորեքշաբթի հավանություն է տվել նոյեմբերի 9-ին այդ ինքնավար շրջանի ինքնիշխանության շվերաբերյալ բնակչության շրջանում հարցման անցկացման բանաձեւին: Այնտեղ նաեւ կոչ է արվում հարցումը «ժողովրդավարական երաշխիքների եւ օրենքների խիստ հետեւմամբ» անցկացնել:

Բանաձեւում նաեւ պահանջվում է կատալոնական կառավարության ղեկավարին «խորհրդարանի հետ համաձայնեցնել գործողությունները՝ Կատալոնիայի ապագայի շուրջ որոշման դեմոկրատական գործընթացի շուրջ նոր հանգամանքներ ծագելու դեպքում»: Իսպանացի փորձագետների կարծիքով, այդ արտահայտությունը ենթադրում է խորհրդարանի կողմից նոր որոշումների ընդունման հնարավորություն, եթե իսպանական պետությունը արգելի հարցման անցկացումը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Բանաձեւին կողմ են արտահայտվել  ազգայնական կուսակցությունների 86 պատգամավորներ, դեմ՝ 44 պատգամավորներ, ովքեր կատալոնական կառավարութան ղեկավար Արթուր Մասին մեղադրել են կենտրոնական կառավարության դեմ հակամարտության հրահրելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ