News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը անդամագարվել է Հանրապետական կուսակցությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

Նա նշեց, որ Պարգեւ Օհանյանը դեռ փետրվար ամսին է դիմում գրել եւ դարձել ՀՀԿ-ական: Իսկ թե ինչով է զբաղվում այժմ նախկին դատավորը, որքանով է ակտիվ կուսակցաշինական գործունեության մեջ, Ռուբեն Թադեւոսյանն ասաց, որ դա պետք է ճշտել իր տարածքային կենտորնից: Նրա տեղեկություններով՝ Պարգեւ Օհանյանը իրավաբանական գրասենյակներ ունի, որով զբաղվում է նաեւ այժմ:

Նշենք, որ Պարգեւ Օհանյանը Արդարադատության խորհրդի կողմից նախ կարգապահական վարույթի էր ենթարկվել, ապա 2007-ին դատավորի լիազորություններից զրկվել: Դրանից հետո նա որոշ ժամանակ մասնակցում էր ընդդիմության, մասնավորապես՝ ՀԱԿ-ի հավաքներին եւ ընդդիմադիր ելույթներ ունենում:

Տպել
Ամենաշատ