News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պետությունը կօգնի սիրիահայերին իրենց անձնական իրերը Հայաստան բերելու հարցում: Դրանց անմաքս ներմուծման ժամկետի երկարացման որոշումն ընդունվել է այսօրվա՝ սեպտեմբերի 18-ի կառավարության նիստում:

Ավելի վաղ, Հայաստան տեղափոխվող հայկական ծագմամբ Սիրիայի քաղաքացիները կարող էին իրենց անձական իրերը սահմանով անցկացնել առանց մաքսատուրքերի՝ 180 օրվա ընթացքում: Հաշվի առնելով, որ Սիրիայից ունեցվածքի փոխադրումը տարածաշրջանում հաղորդակցության խափանումների պատճառով ուղեկցվում է մեծ դժվարություններով ու ժամանակային կորուստներով, անմաքս ներմուծման ժամկետը որոշվել է երկարացնել մինչեւ 2 տարի: Հիշեցնենք, որ կառավարության գնահատմամբ՝ Սիրիայում դեռ  100 հազար հայ է հաշվվում:

Այս միջոցառումը կտարածվի ոչ միայն վերջիններիս, այլ նաեւ իրենց բնակության երկրում արտակարգ իրավիճակի պատճառով հայրենիք վերադարձածների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ