News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վրաստանի կառավարությունը հաստատել է մեսխեթցիների հայրենադարձության ռազմավարությունը: Չորեքշաբթի Թբիլիսիում հրապարակված փաստաթղթում տրված են ընդհանուր առաջարկությունները, որոնք վերաբերում են անցած դարի 40-ական թթ. արտաքսված մեսխեթցիների վերադարձմանը եւ վերջիններիս ինտեգրմանը վրացական հասարակությանը:

Բացի այդ, կառավարությունը նախատեսում է ծրագրի մշակում, որտեղ կներկայացվեն հայրենադարձության արդեն որոշակի մեխանիզմներ, գործողություններ եւ ընթացակարգեր: Ինչպես նշվում է ռազմարության մեջ, մեսխեթցիների հայրենադարձումը նախատեսում է նրանց առավելագույն տեղեկացվածություն եւ հարմարեցում նոր իրավական դաշտին, հաղորդում է «Վրաստան - On-line»-ը:

Կառավարությունը մտադիր է հայրենադարձների համար վրացական լեզվի ուսումնասիրության դասընթացներ կազմակերպել:

Բոլոր նշված միջոցառումները կիրականցվեն դոնորների ֆնանսական աջակցությամբ: 1999թ., Եվրպայի Խորհրդին անդամակցելիս, Վրաստանը պարտավորվել էր հայրենիք վերադարձնել ստալինյան ռեժիմի տարիներին արտաքսված Սամցխե-Ջավախքի մեսխեթցիներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ