News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՅԴ-ի՝ հանրահավաքին մասնակցությունից հրաժարումը որոշակի աջակցություն է Հայաստանի ներկայիս իշխանություններին: Այդ մասին այսօր՝ սեպտեբերի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Արմեն Մարտիրոսյանը հավելեց, որ նրանք դեռ վերջնական պատասխան չունեն՝ իշխանությունը կհամաձայնի՞ իրենց առաջարկությունների հետ, թե՞ ոչ: «ՀՅԴ-ի տվյալ քայլը որոշակի աջակցություն է իշխանություններին, սակայն եթե իշխանությունները չընդունեն ՀՅԴ-ի առաջարկությունը, վերջինս նույնպես դեմ հանդես կգա սահմանադրական բարեփոխումներին», - նշեց Արմեն Մարտիրոսյանը: Նա հստակերեց, որ անհրաժեշտ են ապացույցներ, որ Սահմանադրությունը իշխանության վերարտադրման գործիք չի դառնա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում տեղի կունենա երեք խորհրդարանական ուժերի՝ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հանրահավաքը: ՀՅԴ-ն չի մասնակցի հանրահավաքին, քանի որ կողմ է Հայաստանում Սահմանադրական բարեփոխումներին: Այդ կարծիքը չեն կիսում մնացյալ երեք ուժերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ