News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բելգիական ոստիկանության մոտ 10 հազար աշխատակիցներ մասնակցում են Բրյուսելում մեկնարկած բողոքի ցույցին՝ ընդդեմ դաշնային կենսաթոշակային համակարգի բարեփոխումների:

Իրավապահների այսպիսի զանգվածային գործադուլ Բելգիայում չէր եղել 2001թ.-ից ի վեր, երբ ոստիկանները բողոքում են՝ ընդդեմ թագավորության ոստիկանական գերատեչական բարեփոխումների, ինչի արդյունքում բելգիական ժանդարմերիան փոխակերպվեց դաշնային ոստիկանության, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ցուցարարաները բողոքում են մինչեւ 62 տարին լրանալը ոստիկաններին վաղաժամկետ թոշակի անցման օրենքի չեղարկման դեմ: «ՍԻՊՈԼ» դաշնային արհմիության տվյալներով՝ այս միջոցառումը ոտնահարում է ոստիկանության ավելի քան 30 հազար աշխատակիցների շահերը:

Ոստիկանների գործադուլի պատճառով Բրյուսելի կենտրոնում երթեւեկությունը խիստ դժարացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ