Կանադայի ազգային պաշտպանության նախարարության գիտնականների եւ տեխնիկական մասնագետների խումբը արկտիկական պայմաններում անօդաչու տեխնոլոգիաների օգտագործման ոլորտում մի շարք հաջող ուսումնասիրություններ է անցկացրել: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, Արկտիկայում առաջին անգամ է նման փորձարկում իրականացվել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Կանադայի զինված ուժերի միասնական արկտիկական փորձարկումներով (CAFJAE) զբաղվող գիտական խումբը՝ Կանադայի պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների վարչության ղեկավարությամբ, (DRDC) ընդհանուր առմամբ 34 փորձարկում է իրականացրել Կանադայի ԶՈՒ ռազմաբազայում:
CAFJAE-ի ընթացքում ուսունասիրվել են անօդաչու տեխնիկայի կիրառման հնարավորությունները՝ որոնողական եւ փրկարարական աշխատանքների, տարերային աղետների հետեւանքների չեզոքացման եւ տեղեկատվության փոխանցման նպատակով: Մասնավարապես, ուսումնասիրվել է Արկտիկայի պայմաններում անօդաչու տեխնիկայի աշխատունակությունը այդ տարածաշրջանում առաջադրանքների իրականացման համար: