News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սիերա-Լեոնեի կառավարությունը երկրի վեցմիլիոնանոց բնակչությանը կոչ է արել 72 ժամ տնից դուրս չգալ՝ էբոլայի վարակի հետագա տարածումը կանխելու համար: Երկրի իշխանությունների պաշտոնական հաղորդագրությունում նշված է, որ այս արշավը պետք է սկսվի ուրբաթ՝ սեպտեմբերի 19-ին:

Համաճարակաբանները հույս ունեն, որ այդկերպ հնարավորություն կունենան լուրջ խոչընդոտներ ստեղծել համաճարակի տարածման համար: Ենթադրվում է, որ Սիերա-Լեոնեի բնակիչներնառանց ծայրահեղ անհրաժեշտության փողոց դուրս չեն գա: Այդ ընթացքում մոտ 20 հազար կամավորներ կշրջեն բնակարաններում ՝ էբոլայից մահացածների դիակները տանելու եւ հիվանդներին հիվանդանոց տեղափոխելու համար: Օրինակ, դպրոցների հիմքի վրա կստեղծվեն վտանգավոր տենդով վարակվածների մեկուսացման կենտրոններ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Էբոլայի դեմ պայքարի գրասենյակն այդպիսով հույս ունի, որ հիվանդների մեկուսացումը թույլ կտա 20%-ով ավելացնել վարակվածության դեպքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ