News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Օքսֆորդի աֆորիզմների բառարանում ավելացրել են Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի եւ Լեդի Գագայի մտքերը, գրում է The Times-ը: Նորացված տարբերակն ընդհանուր առմամբ համալրվել է 700 արտահայտությամբ:

Բառարանում, մասնավորապես, ներառել են Ջոբսի հայտնի արտահայտությունը, թե «ավելի լավ է ծովահեն լինել, քան ծառայել նավատորմում»: Նա դա ասել էր 1982-ին, գրում է  The Daily Mail-ը:

Բառարանում ներառել են նաեւ Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնի, գրող Հարփեր Լիի, բանաստեղծ Ռոբերտ Բերնսի եւ իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայի խոսքերը, փոխանցում է Gazeta.ru-ն:

Օքսֆորդի աֆորիզմների բառարանի առաջին հրատարակությունը լույս էր տեսել 1941թ.:

Դրա վերջին տարբերակում կա 3,7 հազար մարդու 200 հազար արտահայտություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ