News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Միջատներով առաջին սննդամթերքն ի հայտ կգա սեպտեմբերի 19-ին բելգիական սուպերմարկետներում, որոնք պատկանում են «Delhaize» ընկերությանը:

Նա դեռ միակն է թագավորության առեւտրային ցանցում, որի պարենային տեսականին համալրվում է որակապես նոր տեսակի ապրանքով: 2013թ.-ի դեկտեմբերին Բելգիան Եվրամիության առաջին երկիրը դարձավ, որ թույլ տվեց  միջատների բուծումը պարենային նպատակներով, հաղորում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Պարենային ցանցի անվտանգության բելգիական գործակալությունը հայտարարել է սննդի համար պիտանի միջատների տասը տեսակ, այդ թվում որդերի, մորեխների եւ թրթուրների մի քանի տեսակներ: Կարգավորողի որոշման համաձայն՝ անհատ ձեռներեցները կամ ընկերությունները, որոնք ցանկանում են պարենային նպատակներով միջատներ բուծել եւ վաճառել, պարտավոր են համապատասխան գրանցում անցնել:

Գիտնականները հաստատել են, որ միջատների առանձին տեսակներ նույնքան սպիտակուց են պարունակում, որքան կենդանիների միսը կամ ձուկը: Մարդկանց սննդի համար պիտանի են ճանաչվել 1400 տարբեր միջատներ, որոնցով սնվում են Աֆրիկայում, Ասիայում, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ