Հայաստանի մայրուղիներում չպետք է երթեւեկեն 40 տոննա եւ ավելի բեռով ավտոմեքենաներ: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, կառավարության նիստին հայտարարեց կապի եւ տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը՝ ներկայացնելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի փոփոխությունների փաթեթն ու մի շարք ուղեկցող օրինագծեր:
Բացի այդ, մեկ անվային առանցքի առավելագույն ծանրաբեռնվածությունը չպետք է գերազանցի 11,5 տոննան: Դրանից շատ ծանրաբեռնվածությամբ մայուղի դուրս գալու համար հատուկ թույլտվություն է պահանջվում:
Նկատենք, որ ծանր բեռնատարները այդ սահմանափակումների մեջ չեն մտնում, քանի որ 20 ֆուտանոց կոնտեյների առավելագույն քաշը 24 տոննա է, իսկ 40 ֆուտանոցինը՝ 30,5 տոննա: