Նոր Արեշում այսօր՝ սեպտեմբերի 18-ին, քիչ առաջ հնչել են կրակոցներ: NEWS.am-ի տեղեկություններով՝ Արսեն անունով մի տղամարդ գնումներ արած խանութից դուրս է եկել, այդ պահին մի մեքենա է կանգնել, որի միջից կրակոցներ են արձակել նրա ուղղությամբ:
Մեր տեղեկություններով՝ տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի վայրում այժմ իրավապահներն են աշխատում:
Մեզ հաջողվեց պարզել, որ տուժածին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, նրան այժմ վիրահատում են:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am