News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախի իշխանություններն անընդունելի են համարում շփման գծում լարվածության պահպանման նպատակով պարբերաբար սադրանքների կազմակերպման Ադրբեջանի գործելաոճը՝ որի զոհն են դառնում  թե՛ զինվորականները, թե՛ քաղաքացիական բնակչությունը։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը՝ մեկնաբանելով այսօր, ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում հակառակորդի կրակոցից 24-ամյա ավագ լեյտենանտ Մհեր Հակոբյանի սպանությունը:

«Մեր խորին ցավակցությունն  ենք հայտնում Մհեր Հակոբյանի ընտանիքին, հարազատներին եւ ծառայակիցներին: Անընդունելի ենք համարում շփման գծում լարվածության պահպանման նպատակով պարբերաբար սադրանքների կազմակերպման Ադրբեջանի գործելաոճը՝ որի զոհն են դառնում  թե՛ զինվորականները, թե՛ քաղաքացիական բնակչությունը»,- նշել է Միրզոյանն ու հավելել. «Օգոստոսի 9-ին Սոչիում Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով վերջինիս եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ տեղի ունեցած հանդիպումից եւ սեպտեմբերի 4-ին Նյուպորտում  կայացած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումից  հետո սա հրադադարի կոպիտ խախտման առաջին դեպքն է, որը հանգեցրել է մարդկային զոհի եւ դրա հետեւանքով իրավիճակի սրացման ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի քաղաքական եւ ռազմական իշխանությունները»։

Նա կոչ է արել միջազգային հանրությանը մեծացնելու ճնշումն Ադրբեջանի վրա՝ ընդունելու առաջնային գծից դիպուկարահների դուրս բերման, միջադեպերի քննության մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները, որոնց բազմիցս իրենց աջակցությունն են հայտնել հայկական կողմերը եւ որոնց կիրառումը հնարավորություն կընձեռի խուսափելու հավերյալ զոհերից եւ նվազեցնելու լարվածությունը շփման գծում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ